Ադրբեջանցին մեխահանով սպանել է ռուսաստանցուն

ՌԴ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է Ադրբեջանի քաղաքացու դեմ գործի հետաքննության ավարտի մասին, որը կասկածվում է եսասիրական դրդապատճառներով ռուս տղամարդուն սպանելու մեջ, գրում է MK.ru-ն:

Ինչպես պարզել է հետաքննությունը, դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին: Այդ ժամանակ Ուլյանովսկի շրջանի բնակչից պարտքով մեծ գումար վերցրած ադրբեջանցին հանդիպման վայր է վայր է նշանակել զոհին՝ պարտքը վերադարձնելու պատրվակով: Իրականում, մեղադրյալը չէր էլ պատրաստվում վերադարձնել գումարը: Նա հանդիպման վայր է եկել մեխահանով և զոհին հարվածներ հասցրել դրանով: Վերջինս տեղում մահացել է:

Շուտով մեղադրյալը ձերբակալվել է և դատարանի կողմից կալանավորվել:

Դատախազությունն արդեն հաստատել է մեղադրական եզրակացությունը, իսկ գործն ուղարկվել է Ուլյանովսկի մարզային դատարան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ