Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 230 քմ․ ԱԻՆ

Հուլիսի 9-ին, ժամը 12:17-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան գյուղում այրվում է տան տանիք:

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 230 քմ և մոտ 150 քմ՝ մասնակի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ