Ջաբրայիլում 13 տանկ խոցած սպա Կարապետ Անտոնյանը այսօր դարձավ 21 տարեկան․ նրա հիշատակին բացված ցայտաղբյուրը ջուր խմողներին կհիշեցնի նրա սխրանքի մասին

 

Այսօր Երևանի բակերից մեկում տեղի ունեցավ 44-օրյա Արցախյան պատերազմում հակառակորդի 13 տանկ խոցած սպա՝ Կարապետ Անտոնյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացումը՝ նրա ծննդյան օրը։ Կարապետն այսօր կդառնար 21 տարեկան։

Չնայած երիտասարդ տարիքին, պատերազմի ընթացքում՝ մինչ զոհվելը, Կարապետին սպայի կոչում է շնորհվել։ Նա ծառայել և պատերազմում կռվել է Ջաբրայիլում՝ որպես հակատանկիստ,ու փայլուն կատարելով իր մարտական առաջադրանքը, շնորհվել է նաև «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Կարապետ Անտոնյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին, Ջաբրայիլում ԱԹՍ-ի հարվածից։ Նրա հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացմանը ներկա էին հարազատները, հարևաներն ու անցորդները, ովքեր բացված ցայտաղբյուրից մի կում ջուր խմելով, օրհնեցին նրա հիշատակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ