Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին հանրապետությունում

Հուլիսի 10-14-ն Արարատյան դաշտում և  նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հուլիսի 10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 11-14-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հուլիսի 9-10-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ