Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալված է. aravot.am

Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։

Նրա խոսքով` ենթադրելի է, որ Փարամազյանն ունի կասկածյալի կարգավիճակ, նա հարցաքննվել է։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկել էր քաղաքապետի բնակարանը, մեքենան, ապա տարել բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ