«Չենք կարող թույլ տալ, որ 5-րդ շարասյան բորենիներն ու բանդիտները անկայություն և ցնցումներ առաջացնեն մեր հանրության մեջ, դրանով առիթներ ստեղծեն արտաքին սպառնալիքների համար…»․ Արման Բաբաջանյան

Այսօր Սահմանադրական դատարանի շենքի դիմաց «Հանուն Հանրապետության» կուսակցությունը կազմակերպել է հավաք՝ ի պաշտպանություն ժողովրդավարության։ Նշենք, որ Սահմանադրական դատարանում արդեն իսկ մեկնարկել է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումների քննությունը։

«Ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումների հեղինակները 20 տարի այս դատարանի օգնութամբ և միջոցով ուզուրպացրել և բռնազավթել են մեր երկրում ժողովրդի իշխանությունը»,- դատարանի առաջ ելույթ ունենալով՝ ասաց կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ հավելելով․ «Եկել ենք այս դատարանին զգուշացնելու, որ այդ դիմումատուներին, որոնց Մարտի 1-ի գործով պատասխանատվությունից ազատեցիք, հանկարծ չփորձեք ազատել «կռելու մասին» չիրականացրած խոստման պատասխանատվությունից։ Դա լինելու է ոտնձգություն ժողովրդի իշխանության նկատմաամբ։ Դա լինելու է սահմանդրական կարգի տապալման փորձ, որ ունենալու է քաղաքական և իրավական հետևանքներ»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում նաև անվստահություն հայտնեց ՍԴ դատավորների կազմին․ «Այս դատարանը 1998թ․ սկսած մասնակցել է պետության զավթման նախկին իշխանությունների ամբողջ գործընթացներին և նրանց հիմնական ընտրակեղծիքները դակող Սահմանադրական մարմինն է եղել։ Այս դատարանն այլ կազմով մշտապես մասնակցել է իշխանության ձևավորման խայտառակ արդյունքներով ընտրակեղծիքներով անցկացված ընտրությունների օրինականացմանը։ Մենք դրա հետ համակարծիք չենք եղել անցյալում, նաև չենք կարող համակարծիք լինել այն դիմումների հետ, որոնք նպատակ ունեն մեր երկրում հավելյալ ցնցումներ և լարումներ առաջացնել»,-ասաց Բաբաջանյանն ու հավելեց, որ ինքն ընդդիմությանը համարում է հանցագործներ ու բանդիտներ․ «Նրանք փաստորեն որպես հանցակից շարունակում են դիտարկել այս դատարանը և փորձում են իրենց դիմումներով վիժեցնել մեր երկրում ժողովրդավարական գործընթացները»։

«Չենք կարող թույլ տալ, որ արտաքին սպառնալիքներին ավելանան ներքին սպառնալիքները, որ 5-րդ շարասյան դերակատարում ստանձնած բորենիներն ու բանդիտները անկայություն, ցնցումներ և լարումներ առաջացնեն մեր հանրության մեջ և դրանով առիթներ ստեղծեն արտաքին սպառնալիքների համար»,-նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ ՍԴ այս կազմն ընտրվել է ՆԻկոլ Փաշինյանի կառավարման օրոք՝ Արման Բաբաջանյանն արձագանքեց․ «Այս դատարանը կոնկրետ Սահմանադրական կարգի տապալման քայլ է իրականացրել։ Այս դատարանի կազմին ես կողմ չեմ եղել և այն դատավորները, որոնք եկել էին ԱԺ անցած տարի ես դեմ էի՝ Շաթիրյանին, Խոնդկարյանին և Վաղարշյանին, առնվազն այս երեքին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ