Հայաստան վերադարձած գերիները անհետ կորածներից ոմանց տեսել են Բաքվում․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

«Անհետ կորած համարվողներից ոմանց, Հայաստան վերադարձած գերիները տեսել են Բաքվում»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ–ում Հայաստանի Եղիշե Կիրակոսյանը։ Նա գերադասել է այս հարցով շատ փակագծեր չբացել։

Խոսել է նախորդ շաբաթ ՀՀ կառավարության ու «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի միջև կնքված  հուշագրի մասին ու պատմել, որ դրա շրջանակում հսկայածավալ աշխատանք է կատարվում՝ դրսում տարբեր կառույցների միջոցով հայկական տեսակետը ներկայացնելու և ամրապնդելու ուղղոթյամբ։

Եղիշե Կիրակոսյանը պատմել է, որ  44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է միջազգային իրավական գործընթացներ ՄԻԵԴ-ում և բազմաշերտ աշխատանք է տարվում միջազգային հանրության ու դատարանների վրա ազդեցություն ունենալու և հայկական շահը առաջ տանելու ուղղությամբ ։

Խոսելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին՝  նա ասել է, որ միջազգային մարդասիրական իրավունքից ելնելով՝ Ադրբեջանը պարտավոր էր վերադարձնել հայ գերիներին՝  անգամ առանց եռակողմ համաձայնության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ