Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հարգելի գործարարներ և ներդրողներ,

Եթե Ձեր ներդրումային նախաձեռնության իրականացումը էապես դանդաղում է կամ կանգ է առել իրագործման որևէ փուլում՝ վարչական խոչընդոտների հետևանքով, ապա խնդրում ենք Ձեր ներդրումային ծրագրի և առաջացած խոչընդոտների մասին տեղեկատվությունը տրամադրել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամին (Ներդրումների աջակցման կենտրոն):

Ես և հիմնադրամի տնօրենն անձամբ կուսումնասիրենք բոլոր դիմումները և կօգնենք խնդիրների լուծման հարցում։

Հեռախոս՝ +374 11 208 105
Էլ. փոստ՝ onewindow@isc.am
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/EnterpriseAM »։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ