Նոր մանրամասներ Արագածոտնում խոշոր վթարից. Ղեկին եղել է սերիալների հայտնի դերասանուհին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 17-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 17-ին Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը: Ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Թամարա Գևորգյանը, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարգարիտ Հ.-ն է:

Կայքի տեղեկություններով՝ Թ. Գևորգյանը հանրությանը հայտնի հեռուստասերիալների դերասանուհիներից է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզում հունիսի 17-ին, ժամը 18։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 57 կմ-ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 1 հոգի ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ