Քոչարյանն ու դաշնակները ներկա պահին ամեն ինչի ընդունակ են, նրանց վիճակը շատ նման է կատաղած ոչխարի պահվածքի

«Մենք Հոկտեմբերի 27 ենք տեսել։ Ամենայն լրջությամբ պետք է հետևել ընդդիմութուն կոչված ուժերի ԱԺ-ում հայտնվելուն, նրանց գործողություններին, աչքաթող չանել նրանց ոչ մի քայլ: Նրանք վամպիրների նման մինչև արյուն չեն տեսնում, չեն հանգստանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Լևոն Եղիազարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի վերջին օրերին արված հայտարարություններին։ Ասուլիսի ժամանակ, հիշեցնենք, Սաղաթելյանը ասել էր, որ օր ու արև չեն տալու իշխանությանը, ասել էր, որ իրենցից ամեն ինչ պետք է սպասել և այլ նմանատիպ հայտարարություններ։

«Ամբողջ դաշնակցությունն այսօր իր կառույցներով ժողովներ է անում ու պատերազմ է հայտարարում հայ ժողովրդին։ Վերջին հաշվով 54 տոկոս ձայն հավաքած իշխանությունը ժողովրդի իշխանություն է՝ անկախ նրանից ցանկանում են իրենք այդ իշխանությանը, թե ոչ, պարտավոր են հաշվի նստել այդ իշխանության հետ։ Բայց դաշնակցության դեմքը մենք տեսել ենք 92 թվականին, երբ Մարտակերտում շատ ծանր իրավիճակ էր, իսկ իրենք այստեղ միտինգներ էին անում և իշխանությունների հրաժարականն էին պահանջում։ Մենք 95 թվականին տեսել ենք 30+Վահան Հովհաննիսյան և Դրո կառույցի գործը, որը կասեցվեց։ Մենք տեսել ենք հոկտեմբերի 27, երբ խորհրդարան մտած 5 անդամներից 4-ը կամ դաշնակցական էին, կամ նախկին դաշնակցական։ Եվ Նաիրի Հունանյանը, և իր եղբայր Կարեն Հունանյանը, և Վռամ Գալստյանը, և Էդիկ Գրիգորյանը դաշնակցականներ էին, որոնք հանգիստ մտան խորհրդարան ու կրակեցին ժողովրդի վրա։ Մենք հիշում ենք Մուշեղ Սաղաթելյանի ձերբակալությունը։ Իսկ նրան ձերբակալեցին, քանի որ Սաղաթելյանը գաղտնազերծել էր, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպել էր Ռոբերտ Քոչարյանն ու դաշնակցությունը։ Գնացեք հեռավոր գյուղեր ու հարցրեք, թե ով է կազմակերպել Հոկտեմբերի 27-ը և կլսեք մեկ մարդու անուն։ Ում ուզում եք հարցրեք ու բոլորը մեկ անուն կտան ու բոլորը գիտեն, թե ով է այդ մեկը»,-ասաց Եղիազարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ իշխանությունը պետք է աչալուրջ լինի, չթուլացնի Փաշինյանի անվտանգությունը։ «Հոկտեմբերի 27-ի ժամանակ դռան մոտ կանգնած ոստիկանից մինչև ներսի ոստիկաններ տեղեկացված էին, որ մտնելու են դրանք ներս։ Բոլորը տեղեկացված էին և վարկած կա, որ զենքը Ազգային ժողով տեղափոխվել էր նախօրոք։ Նաիրի Հունանյանը երբ մտել էր Ազգային ժողով, նախ մտել է դաշնակցության խմբակցության կողքի զուգարանը, նոր դուրս է եկել։ Մարդասպանը ԱԺ մտնելուն պես դժվար թե չիշիկ ունենար։ Պարզ է, որ ինքը այդտեղից ինչ-որ բան է վերցրել։ Երբ ես տուժողների շահերն էի ներկայացնում միջնորդեցի, որ պատգամավորների բեռնախցիկներում փորձաքննություն անցկացվի, քանի որ քիմիկոսները պնդում էին, որ ավտոմատի յուղը տարիներ շարունակ կարող է մնալ բեռնախցիկում։

Բայց իմ բոլոր միջնորդությունները մերժվեցին դատավոր Ուզունյանի կողմից»,-ասաց Եղիազարյանը՝ ավելացնելով, որ հիմա նրանց ամեն օր Ազգային ժողով թողնելուց պետք է շատ զգույշ լինել։ Նրանք ամեն ինչի ընդունակ են։ «Դաշնակների, Քոչարյանի ներկայիս վիճակը շատ նման է կատաղած ոչխարի պահվածքի։ Ասում են, որ կատաղած ոչխարի կծածը շատ վտանգավոր է մարդու առողջության համար։ Կատած ոչխարը կծում է։ Հիմա իրենք ամեն ինչ կորցրել են։ Ուզում էին գալ իշխանության, հսկայական գումարներ էին դրել, ծախսեցին, բայց մեծ ձևով տանուլ տվեցին։ Նրանք ամեն ինչ կորցրեցին։

Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանն էլ այլ որոշում չի կայացնի, ավանտյուրայի չի գնա, քանի որ ժողովուրդը բոլորին կսրբի կտանի։ Հետևաբար իրենք կատաղած ոչխարի կարգավիճակում են և ընդունակ են ամեն ինչի։ Իրենք հասկանում են, որ Ազգային ժողովում էլ ոչինչ չեն կարող անել և փորձելու են ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը, որը հատուկ է ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ՝ դաշնակներին։ Սա պետական դավաճանությանը հավասարազոր վիճակ է»,-եզրափակեց Եղիազարյանը։

Աղբյուրը՝  Առաջին լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ