Որտե՞ղ կարող են պատվասվել օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք․ նոր փոփոխություն է տեղի ունեցել

Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք:

2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում»,- ասված է հայտարարության մեջ:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •