Կվերակառուցվի և կընդլայնվի Մարգարա համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մարգարա համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը կվերակառուցվի և կընդլայնվի, համայնքը կապահովվի սենսորային համակարգով գործող ժամանակակից լեդ լուսարձակներով:

Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ ծրագրի իրականացմամբ համայնքը կունենա հիմնանորոգված գիշերային լուսավորություն, երթևեկության համար հարմարավետ փողոցներ, կբարելավվի համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը:

Ծրագրի շահառուների թիվը 1300 է:

Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20 ժամանակավոր աշխատատեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ