Կարիճն ունի ոչ միայն մասնակի սպառնալից անվանում, այլ նաև բնավորության համապատասխան գծեր: Այնուամենայնիվ, նրանք շատ գրավիչ են մարդկանց համար:
Հանելուկային և կործանիչ. այսպես են բնութագրում մարդիկ Կարիճներին:Այս նշանի տակ ծնված մարդկանց կարելի է միայն կա՛մ սիրել, կա՛մ ատել: Կարիճներին չի հետաքրքրում, թե մնացածն ինչ են մտածում իրենց մասին: Նրանք չափազանց ակտիվ, անկաշկանդ են: Չափազանց ինքնավստահ են և հակառակը համոզել նրանց անհնար է:
10 փաստեր Կարիճների մասին
- Ծանոթանալով Կարիճ նշանի ներկայացուցչի հետ՝ շատերն ունենում են տարակուսանք և հակասական զգացմունքներ: Այն բանի գիտակցումը, որ Կարիճը տիրապետում է անբացատրելի հզորության, ուժեղ մարդկանց մոտ առաջացնում է մրցակցության զգացողություն, իսկ թույլ մարդկանց մոտ՝ պաշտպանության:
- Կարիճից հաճախ ինչ-որ վտանգավոր բան են սպասում: Ինչ-որ տեղ կարելի է ասել, որ դա հիմնավորված է: Կարիճները հաճախ են վրեժ լուծում: Սակայն նրանք դա անում են միայն այն դեպքում, երբ իրենց իսկապես վնաս են հասցնում:
- Զարմանալի է այն, որ այս ընթացքում ծնված մարդկանց դեմքը ոչ մի զգացմունք չի արտահայտում: Նույնիսկ աչքերը մնում են անփոփոխ և ցույց չեն տալիս այն, ինչ կատարվում է սրտում:
- Հանգստությունն այն է, ինչը կարող է իսկապես հունից հանել Կարիճին: Նրանց անընդհատ անհրաժեշտ են էմոցիաներ: Նրանք երբեմն իրենց ավելի լավ են զգում, երբ անցնում են դանակի սայրի վրայով:
- Մանուկ հասակից Կարիճի համաստեղությունում ծնվածներին կարելի է անվանել մարտիկ: Կարևոր չէ, թե դա ինչ պայքար է՝ ինքն իր հե՞տ, թե՞ հասարակության, բայց նրանք միշտ հակադրվում են ինչ-որ բանի:
- Այս մարդկանց հայտնի տակտիկան է՝ գնալ առաջ՝ ոչ մի արգելքի չնայելով: Եթե նրանց առջև նպատակ է դրված, ապա արգելքներն էական դեր չեն կատարում:
- Շատ հաճելի է այն, որ Կարիճներն ավելի հաճախ անհրաժեշտ չեն համարում սուտ խոսելը: Այո, Դուք կարող եք չիմանալ, թե այս մարդիկ ինչ են մտածում, բայց եթե նրանք արտահայտվում են, ապա դա անում են շատ ուղղամտորեն:
- Կարիճները մարդկային հոգու իսկական գիտակներ են: 100 դեպքից 90-ում նրանք անսխալ հասկանում են սուտը, նույնիսկ եթե դա ցույց չեն տալիս:
- Մաքսիմալիզմը Կարիճների մոտ շատ հաճախ հանդիպող հատկություն է: Դա արտահայտվում է յուրաքանչյուր բնագավառում՝ սիրո մեջ, աշխատանքում, գնումներ կատարելիս, ուղղակի միշտ:
- Այս մարդկանց մեջ գրավում է վտանգը: Եվ եթե Դուք պատրաստ եք ռիսկի, ապա՝ այս կողմ: