Պարենային ապրանքների համաշխարհային գները 12 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել են

Մեկ տարի անընդմեջ բարձրանալուց հետո ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին նվազել է 2.5 տոկոսով՝ նշված է ՄԱԿ-ի այսօրվա զեկույցում: 12 ամսվա ընթացքում հունիս ամսին պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ նվազել են:

2021 թվականի հունիսին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների գնային ինդեքսը միջինում կազմել է 124.6 նիշ` մայիս ամսվա համեմատ նվազելով 2.5 տոկոսով, սակայն 33.9 տոկոսով բարձր մնալով նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ: Հունիսին ինդեքսի նվազումն առաջին նկատված անկումն էր վերջին 12 ամսվա անընդմեջ աճից հետո:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը հետևում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների փոփոխությանը: Հունիս ամսվա անկումը պայմանավորված է բուսական յուղերի, հացահատիկի և, որոշ չափով, կաթնամթերքի գների նվազմամբ, ի հակադրություն սովորականից ավելի բարձր մսի և շաքարի ավելի բարձր գնառաջարկի:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում նվազել է 9.8 տոկոսով` գրանցելով վերջին չորս ամիսների նվազագույն ցուցանիշը:

Ամսեամիս զգալի անկումը հիմնականում պայմանավորված է արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի միջազգային գներով:

ՊԳԿ-ի հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մայիս ամսից նվազել է ավելի չափավոր՝ 2.6 տոկոսով, ինչը, սակայն, 33.8 տոկոսով բարձր է 2020 թվականի հունիսին գրանցած ցուցանիշից: Եգիպտացորենի միջազգային գները նվազել են 5.0 տոկոսով, ինչը պայմանավորված է վերջերս Արգենտինայում սպասվածից ավելի բարձր բերքով և գների անկումով պայմանավորված առաջարկի աճով: Ցորենի միջազգային գները նպաստավոր համաշխարհային հեռանկար ունեն և հունիսին 0.8 տոկոսով փոքր-ինչ նվազել են` շնորհիվ հիմնական արտադրողների արտադրանքի աճի` հակակշռելով Հյուսիսային Ամերիկայում մշակաբույսերի վրա ազդող չորային պայմանների բացասական ճնշմանը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիս ամսին նվազել է 1 տոկոսով` գրանցելով 119.9 նիշը: Նվազել են ինդեքսում ներկայացված կաթնամթերքի բոլոր արտադրատեսակների միջազգային գնառաջարկները: Կարագը գրանցել է գնի ամենաբարձր անկումը, ինչը պայմանավորված է համաշխարհային ներմուծման պահանջարկի կտրուկ նվազմամբ, պաշարների քանակի աննշան աճով՝ հատկապես Եվրոպայում:

ՊԳԿ-ի շաքարի գնային ինդեքսը պարենային ապրանքների ընդհանուր գնային միտումից տարբերվում է` յուրաքանչյուր ամիս բարձրանալով 0.9 տոկոսով, աճ գրանցելով վերջին երեք հաջորդական ամիսների ընթացքում և հասնելով բազմամյա բարձր ցուցանիշին: Բրազիլիայում, որպես շաքարի խոշորագույն արտահանող երկիր, բերքատվության վրա ազդող փոփոխական անբարենպաստ եղանակային պայմանները բացասական ազդեցություն են թողել գների վրա:

ՊԳԿ-ի մսի գնային ինդեքսը հունիս ամսվա ընթացքում նույնպես աճել է 2.1 տոկոսով՝ շարունակելով ինը հաջորդական ամիսների ընթացքում տևող աճը և նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ գրանցելով 15.6 տոկոսով բարձր ցուցանիշ, որը, սակայն, 8.0 տոկոսով ցածր է 2014 թվականի օգոստոսին գրանցած առավելագույն ցուցանիշից:

2017/18 թվականից ի վեր առաջին անգամ ակնկալվում է հացահատիկի համաշխարհային պաշարների աճ

Համաձայն այսօրվա Հացահատիկի առաջարկի և պահանջարկի վերաբերյալ վերջին համառոտ հաղորդագրության և ՊԳԿ-ի կանխատեսումների, հացահատիկի համաշխարհային արտադրությունը 2021 թվականին սահմանային կերպով նվազել է մինչև 2 817 միլիոն տոննայի: Սակայն, ցուցանիշը 1.7 տոկոսով կամ 47.8 միլիոն տոննայով 2020 թվականից ավելի բարձր է և նոր բարձր ռեկորդ է գրանցում:

Ըստ կանխատեսումների, համաշխարհային կերային հացահատիկի արտադրությունը կրճատվել է մինչը 1 513 միլիոն տոննա, որը 3 միլիոն տոննայով ցածր է նախորդ ամսվա կանխատեսումներից: Բրազիլական եգիպտացորենի արտադրության կանխատեսումներով ակնկալվում է գլոբալ նվազում: Երկարատև չորային եղանակների պատճառով կրճատվել են բերքատվության սպասելիքները:

2021 թվականի ցորենի համաշխարհային պաշարը նվազել է 1 միլիոն տոննայից հասնելով 784.7 միլիոն տոննայի, որը սակայն 1.2 տոկոսով բարձր է տարեց-տարի արձանագրվող ցուցանիշից, քանի որ Մերձավոր Արևելքում չոր եղանակային պայմանների հետևանքով կրճատվում են բերքատվության հեռանկարները:

Ի հակադրություն, 2021 թվականի բրնձի համաշխարհային արտադրության կանխատեսումներով, հունիս ամսից սկսած թեթևակի դրական աճ է արձանագրվել: Ակնկալվում է, որ 2021 թվականի 519.5 միլիոն տոննա ռեկորդային բրնձի բերք է ակընկալվում՝ 2020 թվականի համեմատ մինչև 1 տոկոսով ավել:

2021/22 թվականներին համաշխարհային հացահատիկի օգտագործումը նվազել է 15 միլիոն տոննայով` նախորդ ամսվա 2 810 միլիոն տոննայի նկատմամբ, այնուամենայնիվ, այն 1.5 տոկոսով բարձր է 2020/21 թվականների նկատմամբ: Սա հիմնականում պայմանավորված է Չինաստանում եգիպտացորենը որպես անասնակեր օգտագործելու վերաբերյալ նախորդից ավելի ցածր սպասվող կանխատեսումից:

Այժմ կանխատեսվում է, որ 2021/22 թվականների ավարտին հացահատիկի համաշխարհային պաշարները 2017/18 թվականներից ի վեր առաջին անգամ կաճեն մինչև` 836 միլիոն տոննա, ինչը մինչև 2.4 տոկոսով բարձր է նախորդ տարվա համեմատաբար սուղ մակարդակից: Չինաստանում կանխատեսվող եգիպտացորենի մեծ պաշարներն այս ամսվա հացահատիկի համաշխարհային պաշարների դրական վերանայման արդյունք են:

Հունիս ամսից սկսած, ըստ ՊԳԿ-ի վերջին կանխատեսումների, 2021/22 թվականների հացահատիկի միջազգային առևտուրը թեթևակիորեն աճել է և այժմ 472 միլիոն տոննայով ռեկորդ է սահմանում, որը հիմնականում արդյունք է Չինաստանի կողմից եգիպտացորենի մեծ ծավալով գնումների, ինչը եգիպտացորենի համաշխարհային առևտուրը հասցել է ռեկորդային մակարդակի:

Պարենային անապահովությունը և COVID-19-ը

COVID-19 համավարակի ազդցությունը, հիմնականում եկամուտների կորստի առումով, ավելի են խորացրել խոցելիությունն ու բարձրացրել պարենային անապահովության առկա մակարդակները՝ համաձայն «Մշակաբույսերի հեռանկարների և պարենայինի իրավիճակի մասին» վերջին զեկույցի, որը նույնպես հրապարակվել է հինգշաբթի օրը: ՊԳԿ-ի գնահատմամբ, աշխարհում 45 երկիր, այդ թվում ՝ 34-ը Աֆրիկայում, 9-ը` Ասիայում և 2-ը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում, սննդամթերքի արտաքին օգնության կարիք ունեն` պայմանավորված հակամարտություններով և կլիմայով պայմանավորված ցնցումներով, որոնք շարունակում են ավելացնել սննդամթերքի խիստ անապահովության բարձր մակարդակը:

«Մշակաբույսերի հեռանկարների և պարենային իրավիճակի մասին» զեկույցը թարմ տվյալներ է տրամադրում նաև Ցածր եկամուտներ և պարենային անբավարարություն ունեցող երկրների (Low-Income Food Deficit Countries) (LIFDCs) վերաբերյալ. ըստ վերջին գնահատումների, կանխատեսվում է, որ 47 LIFDC երկրներում հացահատիկային մշակաբույսերի ընդհանուր արտադրությունը 2021 թվականին կնվազի 2,1 տոկոսով՝ կազմելով 190 միլիոն տոննա: Անկումը հիմնականում վերաբերում է Մերձավոր Արևելյան Ասիայի երկրներին, մասնավորապես Աֆղանստանում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում արտադրության սպասվող անկումներին, որտեղ տարածված և երկարատև երաշտի պայմաններում նվազել է բերքատվությունը և նվազել են այս տարվա արտադրության հեռանկարները: Աֆրիկայի երկրների շարքում, Սոմալիում ակնկալվում է, որ սակավ անձրևները կհանգեցնեն արտադրության զգալի անկմանը, և փոքր կրճատումներ հնարավոր են նաև Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում, որտեղ հակամարտությունները շարունակում են քայքայել գյուղացիական տնային տնտեսությունների արտադրական կարողությունները: Ակնկալվում է, որ Հարավային Աֆրիկայի երկրներում արտադրության աճը կխթանի տնային տնտեսությունների պարենի հասանելիությունը և մասամբ կփոխհատուցի COVID-19 համավարակի որոշ բացասական ազդեցությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ