«Հեղափոխության Պահապաններ» նախաձեռնությունը ստացել է պետական գրանցում՝ որպես հասարակական կազմակերպություն

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ՝
Սույն թվականի հուլիսի 6֊ին «Հեղափոխության Պահապաններ» նախաձեռնությունը համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարություն և ստացել է պետական գրանցում՝ որպես հասարակական կազմակերպություն։

Նպատակները և խնդիրները, որոնք մենք դրել ենք մեր հասարակական կազմակերպության առջև, հանգամանալից կներկայացնենք առաջիկայում։ Ընդհանուր առմամբ մեր գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում բացարձակ առաջատար դարձնելն է։

Այսպիսով՝ «Հեղափոխության Պահապաններ» հասարակական կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է, որ իր ողջ ներուժն օգտագործելու է գլխավոր նպատակն իրականություն դարձնելու համար։

Ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ աշխարհասփյուռ հայության։

Հեղափոխության Պահապաններ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ