Facebook-յան գայթակղիչ գովազդները խարդախությամբ 50 քաղաքացու ծուղակն են գցել՝ հափշտակելով տարբեր չափի գումարներ

«Մեգա Կրեդիտ», «Արմ Կրեդիտ», «Ռեալ Կրեդիտ». առանց ավելորդ քաշքշուկի, երաշխավորի, ցածր տոկոսադրույքով հարմարավետ պայմաններով Facebook-յան գայթակղիչ գովազդները խարդախությամբ 50 քաղաքացու ծուղակն են գցել՝ հափշտակելով տարբեր չափի գումարներ:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 6 անձ, որոնց տվյալներն առայժմ հրապարակման ենթակա չեն, մշակել են հափշտակությունների հանցավոր սխեմա: Վստահելի երևալու համար Երևանի տարբեր հատվածներում վարձակալել են գրասենյակներ և իրենց դիմած քաղաքացիներին հրավիրել գրասենյակներ՝ գործարքի:

Նախնական տվյալով՝ քաղաքացիներից հափշտակված գումարը կազմում է 20 միլիոն դրամ: Գործի անջատված մասն ուղարկվել է դատարան, իսկ հետախուզվող կազմակերպչի մասով նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ