ՔՊ հաղթանակի կապակցությամբ Իսպանիայի կառավարության նախագահը շնորհավորական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ Իսպանիայի կառավարությունը պատրաստակամ է զարգացնել հարաբերություններն ինչպես Իսպանիայի և Հայաստանի, այնպես էլ՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև»,-նշել է Իսպանիայի կառավարության նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ