«Հույս ունեք՝ համալրումներով կստանանք մեր երազանքների դատական համակարգը…»․ Նիկոլ Փաշինյան

Դատավորների թվակազմի ավելացումը մենք պետք է դիտարկենք նաև որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես պարեկային ոստիկություն գալիս են մարդիկ, որոնք նախկինում ոստիկանության հետ առնչություն չեն ունեցել՝ իրենց հետ բերելով նոր հայացք, նոր մոտեցում, նույն էֆեկտը հետապնդում ենք նաեւ դատական համակարգում:

Հույս ունեք, որ այս լրացումներով, համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից՝ թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, պայմանական ասած, մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները իրենց բնույթով, իրենց ծագմամբ կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում։ Սա ամենակարևոր նպատակն է»,-ասաց նա:

Նշենք, որ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ