Մինչև փրկարարների օգնության հասնելը Պարեկային ծառայության ոստիկանները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել

Հուլիսի 7-ին, SHAMSHYAN.com-ը էլեկտրոնային նամակ է ստացել, որով քաղաքացին իր շնորհակալանքի խոսքն է ուղղում այսօր Երևանում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկին:

Ներկայացնում ենք ընթերցողի նամակն ու լուսանկարները:

«Կեսօրին Վարդանանց և Խանջյան գետնանցումի տակ իմ ավտոմեքենայում վառելիքի մատակարարման անսարքություն հայտնաբերվեց, ուզում էի ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11, սակայն բանը դրան չհասավ:

Րոպեներ անց ինձ մոտեցան նոր պարեկային ծառայության ոստիկանները, ովքեր կարճ ժամանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին և իրենց բարեհամբույր վերաբերմունքով արժանացրեցին ոչ միայն ինձ այլ մի քանի ականատեսների: Ես էլ իմ հերթին նրանց ցանկացա բարի ծառայություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ