Գնել Սանոսյանը ներկայացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր Շողակաթ խոշորացված համայնքում ասուլիս էր հրավիրել: Մարզպետը խոսել է տարվա առաջին կիսամյակում մարզում իրականացված ծրագրերի և առաջիկա անելիքների մասին: Ասուլիսի հենց սկզբում Սանոսյանը սահմանային իրավիճակին է անդրադարձել, նշել է որ մայիսի 12-ից սկսած մեծ առումով իրավիճակի փոփոխություններ չկան:

Վերջին միջադեպը նախորդ օրն է գրանցվել, երբ թեթև վիրավորում է ստացել մեկ հայ զինծառայող: Դրանից հետո վիճակը կայուն է: Մարզպետին հարց է ուղղվել նաև Գեղարքունիքի սահմանային հատվածում ռուսական զորակազմի տեղակայման, ադրբեջանցիների կողմից գողացված անասունների և գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության երաշխիքների մասին:

Մանրամասները՝ shantnews.am-ի տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ