«Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք». Պուտինը շնորհավորեց Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհավորեց նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով:

Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Իրականում դա ամենակարևորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման:

Ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ դրա առթիվ: Հուսով եմ՝ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք մեր լուծման կարիքն ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՌԴ նախագահ Պուտինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ