Երևանում տարհանում են ոչ սահմանված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը

Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել ոչ սահմանված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։

Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը»,- ասված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ