Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց, նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Առուշանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Սակայն փաստացի նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Հրաժարվել ենք ցուցմունք տալուց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա Առուշանյանի նկատմաբ քաղաքական հետապնդման շարունակությունն է», — ասաց նա։

Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Առուշանյանը բերման էր ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ