Խնածախում ադրբեջանցիների մոտ հայտնված 3 կովերը վերադարձվել են․ համայնքի ղեկավարի տեղակալ

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հայտարարել էր, որ միջադեպ է տեղի ունեցել Այունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում․ Խնածախ գյուղի հովիվը եւ 13-ամյա երեխան ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ. հուլիսի 6-ին արածեցրել են գյուղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերավոր կենդանու:

«Առավոտյան կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին, երեխան փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք ադրբեջանական դիրքին մոտենան․ սակայն ադբեջանցի զինծառայողները առաջ են եկել դեպի կենդանիները և գողացել են կենդանիներին, քշել իրենց կողմը՝ դեպի խորք», — հայտարարել էր ՄԻՊ-ը։

Տեղ խոշորացված համայնքի համայնքապետի տեղակալ Գագիկ Էլիադյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը լուծված է․ «Խնդիրը արդեն լուծված է․ խնդիր չկա։ Անասուններն անցել են տարածքը, ոչ թե գողացել են եւ հետ են բերվել ռուս խաղաղապահների միջոցով»․

Էլիադյանը հավելեց, որ նախկինում էլ համայնքի տարածքից ոչ թե գողացել են կովերին, այլ անցել են իրենց տարածք․ «4-5 հատ անցել են թշնամու կողմը, մի հատը մորթել կերել են մնացածը հետ են բերվել ռուս խաղապահների շնորհիվ», — ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ