Հայ զույգերի հարսանեկան ֆոտոսեսիաներն էդ ինչ ձևական են, էդ ինչ ռաբիզ են

ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ-մեկ որ աչքովս ընկնում են ամուսնացող զույգերի ֆոտոսեսիաները, ու որ պատկերացնում եմ՝ իմ հետ էլ տենց բան կարա լինի, ես կլինիկական մահ եմ տանում: Արա էդ ինչ ձևական են, էդ ինչ ռաբիզ:

Նայում ես, երջանիկ, սիրուն զույգ են, չե՞ն կարա նորմալ ֆոտոներ անեն: էդ անիմաստ ֆոտոսեսիաների իմաստը ո՞րն ա. մի նկարում տղա-աղջիկ անտառով թռվռում են, մյուսում՝ եկեղեցու կողքը շենքի մեծության սրտի ձևով փուչիկ են բաց թողում, երրորդում՝ իբր տղեն մատով ինչ-որ բան ա ցույց տալիս, աղջիկը՝ հետաքրքրված նայում-ժպտում ա, բայց նկարից զռռում ա, որ սաղ սարքած ա:

Եթե դու դերասան չես, դերասանություն անելու իմաստը ո՞րն ա: Էդ նկարին նայում ես, անկախ քեզնից լուսանկարիչի ձենն ես լսում. «Ըհը, Գառնիկ ջան, մատդ տնգի, չէ տենց չէ, մի քիչ ձախ, ըհը, լավ ա, դե ժպտա Ալվարդ ջան, ըհը, այ էդ տնգած մատդ ու ժպիտդ տենց պահի մի երկու վայրկյան»: Ու իրանք չեն էլ մտածում, որ իրանց նկարած նկարից էդ սաղ ներքին խոհանոցը պարզ զգացվում ա:

Նկար կա՝ տղեն ու աղջիկը ենց գլուխները իրար կպցրած աչքերը փակ՝ իբր խորասուզված երջանկության օվկիանոսի եսիմինչերում, բայց մի հատ մտածեք՝ դա սիրո՞ւն ա՞: Կամ եկեղեցու ֆոնի և փուչիկի համադրությունը սիրո՞ւն բան ա:

Բա որ ուզում են էքստրմալ սիրունություն ստանան՝ հարսի շորը քամու դիմաց են դնում, որ փողփողա: Մի անգամ իմ աչքի առաջ Օհանավանքի, թե Սաղմոսավանքի ձորի դիմաց հարսը քիչ էր մնում ընգնի ձորը, իբր ուզում էին լուսանկարել ձորի բերանին, սիրուն շորով՝ քամին հարսի շորը պարաշուտի պես քշեց դեպի ձորը:

Ես սիրում եմ գեղարվեստական լուսնկաչրություն, սիրում եմ լուսանկարվել, բայց էդ ձևական անճաշակ բաները անտանելի են: Ես երբեք իմ սեփական կամքով չեմ ենթարկվի այդպիսի ստորացման:

Նույնիսկ եթե զենքը դնեն գլխիս՝ չեմ նկարվի: Ես պատրաստ չեմ հանուն ինչ-որ մի քանի տասնյակ տարվա ընտանեկան երջանկության՝ այդպիսի խայտառակ ստորացման ենթարկվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ