Ռշտունուն փոխարինեց Սահակյանը. Վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդից:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն էր Վազգեն Ռշտունին, որի պաշտոնավարման ժամկետը լրանում էր հուլիսի 4-ին:
Նշենք, որ Տիգրան Սահակյանը այս պաշտոնում արդեն փորձ ունի: 2008-2016 թվականներին էլ է նա զբաղեցրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը:

2016 թվականի փետրվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Հենց Տիգրան Սահակյանից հետո՝ նույն 2016 թվականին, ՀՀ նախագահի փետրվարի 19-ի հրամանագրով Վազգեն Ռշտունին է նշանակվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ