«Պուտինը և Փաշինյանը իսկապես քննարկելու են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն որևէ փաստաթղթղի ստորագրում նախատեսված չէ…»․Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօրվա հանդիպմանը իսկապես քննարկելու են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն որևէ փաստաթղթղի ստորագրում նախատեսված չէ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեցին նաև այն հանգամանքի վրա, որ հայկական ԶԼՄ-ներում հրապարակումներ են եղել այն մասին, որ երկու երկրների ղեկավարները հանդիպման ժամանակ իբրև թե կարող են դիտարկել տարբերակներ՝ հայկական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, ինչպես նաև ստորագրել համապատասխան փաստաթղթղեր։
Սակայն, Պեսկովն ասաց, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Բնականաբար քննարկում կլինի և՛ Ղարաբաղի մասին, և՛ ռուս զինվորականների, որոնք այս պահին այնտեղ տեղակայված են, կքննարկվեն նաև երկկողմ հարաբերությունները, բայց որևէ փաստթղթի ստորագրում նախատեսված չէ»,-ընդգծեց Պեսկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ