Գորիսի քաղաքապետը իրեն Ռեմբոյի տեղն է դրե՞լ

Այսօր լրատվամիջոցներին տված  հարցազրույցի  ժամանակ  Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանը հայտնել է,  թե իբր ՀՀ իշխանություններն ուզում են իրեն ձերբակալեն, որ Սյունիքի միջանցքի հարցին հեշտ լուծում տան։

Եթե  ականջալուր  լինեինք  Առուշներին  ու  Հրանտ  Բագրատյաններին,  ապա Արցախյան 2-րդ պատերազմից հետո մինչ  օրս  ՀՀ իշխանությունները  առնվազն 80  անգամ հասցրեցին  Սյունիքով միջանցք ու 6-7  գյուղ տալ Ադրբեջանին։ Վաղուց  պարզից  էլ պարզ է,  որ այս մարդիկ  նմանօրինակ հայտարարություններով  հանդես  են գալիս սեփական անձը  կարևորելու և  իրենց  մեղսագրված  արարքներին  քաղաքական հետապնդման որակավորում տալու նպատակով։

Մեկ  անգամ  չէ, որ  ՀՀ իշխանությունները՝  այդ  թվում  նաև  վարչապետ  Փաշինյանը, հայտարարել  են,  որ  այս  իշխանությունների օրոք  երբեք Սյունիքի միջանցքի  հարց  չի  քննարկվել և  չի քննարկվելու։ 

Հետևաբար  փուչ  են և  դատարկ  Առուշների  ու  Հրանտ  Բագրատյանների այն  բոլոր  հայտարարությունները, թե իբր այս իշխանությունները պատրաստվում են հող  հանձնել։

Իսկ եթե  մի պահ  ենթադրենք, թե այս իշխանությունները պատրաստվում են հող  հանձնել կամ Սյունիքով միջանցք տալ Ադրբեջանին,  այդ  դեպքում ո՞վ է իրեն Ռեմբոյի տեղ դրած Առուշը,  որ կարողանա խոչընդոտել  դրան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ