Իսահակյան-Աբովյան փողոցի հատման մասում երթևեկությունը ժամանակավորապես մասնակի կփակվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ժամանակավորապես մասնակի կփակվի երթևեկությունը Իսահակյան-Աբովյան փողոցի հատման մասում։

«Հարգելի համաքաղաքացիներ,

Ջրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հուլիսի 24-ը երթևեկության համար մասամբ փակ կլինի Աբովյան փողոցի և Իսահակյան 22/8, 22/10 հասցեների հատման մասը:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ