Մեր տվյալներով՝ երկու ադրբեջանցի է վիրավորվել. ԳՇ տեղեկատվության բաժնի պետ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում ադրբեջանցիները փոխհրաձգություն են հրահրել։ Այս մասին տեղեկությունները «Լուրերին» փոխանցել է ԳՇ տեղեկատվական բաժնի պետը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ նման բան չի եղել, իրենք ոչ մի կրակոցի, ոչ մի հրաձգության ձայն չեն լսել։

Կապ հաստատեցինք ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ իսկապես ադրբեջանցիները փոխհրաձգություն են հրահրել, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր։

«Ունենք շատ թեթև վիրավորում ստացած մեկ վիրավոր՝ անկախ վնասվածքի թեթևությունից հոսպիտալացրել են։ Մեր տվյալներով` իրենց կողմից երկու հոգի է վիրավորվել, այժմ հայկական զինված ուժերը իրավիճակն իրենց վերահսկողության տակ են պահում»,-ասաց Ասատրյանը։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •