ԼՂ-ում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակվում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Մեկ օրում մաքրվել է 3 հա տարածք։

2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2165 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1 892 շենք (այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ), հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթուցիկ նյութ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ