«Ընտրությունների գիշերը ծառերը հատեցին ու տեղը ապօրինի շինություն կառուցեցին». Բնակիչներն ահազանգում են

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի Գյուրջյան փողոցի բնակիչներից, ովքեր անհանգստանում են, թե ինչու կամ ինչպես եղավ, որ ընտրությունների գիշերը Գյուրջյան 17/3 հասցեում կայծակնային արագությամբ ապօրինի շինություն կառուցվեց:

SHAMSHYAN.com զանգահարած տարեց տղամարդիկ ասում էին.

«Ծառերը մի քանի ժամվա ընթացքում քոքից կտրեցին ու լույսը չբացված՝ շինությունը վեր խոյացավ: Դիմել ենք Երևանի քաղաքապետարան, հուսով, որ քաղաքապետ Հայկ Մարությանը, որ արդեն տևական ժամանակ է, պայքար է տանում ապօրինի շենք-շինությունների կառուցման դեմ, մի օր էլ իր ոստիկանական ողջ ուժերով, քանդող բրիգադով ժամանի այստեղ, բայց մինչև այս պահը՝ ոչ մի դրական արձագանք:

Մենք էլ մտածում ենք, որ երևի իրենց յուրայիններից է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ