Սիբիրյան խոցի նոր դեպք Շիրակում. վիճակը գնահատվում է միջին ծանրության

Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Շիրակի մարզի Իսահակյան համայնքից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել եւս մեկ կին: Ըստ հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի, վիճակը գնահատվում է միջին ծանրության:

«Միջին տարիքի կին է, վերջույթներին՝ ձեռքերի վրա առկա են վերքեր, բշտիկներ: Նոր սկսվող փուլ է»,-տեղեկացրեց Բեյբությանը:

Հիշեցնենք, որ Իսահակյան գյուղից Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 7 մարդ: Նրանցից 5-ի մոտ ախտորոշումը հաստատված է:

7-ն էլ դեռ հիվանդանոցում են, շարունակում են բուժումը: Ոչ մեկը դեռ դուրս գրման ենթակա չէ:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •