«Հո դու մլիցա չես ա՛յ տղա». Վարդենիսում կրքերը թեժացել են

Քիչ առաջ 21/09 տեղամասում միջադեպ եղավ համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանի վստահված անձ Էրիկ Սիմոնյանի և թեկնածու Նորայր Հայրապետյանի միջև։

Վերջինս կնոջն ուղեկցում էր ընտրատեղամաս։ Այս ընթացքում Էրիկ Սիմոնյանը, որը նույնիսկ չէր գրանցվել, թեկնածուին դուրս հրավիրեց։

Թեկնածուն նշեց, որ կնոջն է ուղեկցում։ Թեկնածուն նաև վստահված անձին հարց ուղղեց` գրանցվա՞ծ է նա արդյոք, ինչին բացասական պատասխան ստացավ. «Չէ։ Միլիցա՞ ես»։ Եվ բանավեճ սկսվեց։ Ի դեպ, Էրիկ Սիմոնյանի եղբայրը Վարդենիսի փոխոստիկնապետն է։

Նշենք, որ Վարդենիսի փոխոստիկանապետը Սիմոն Սիմոնյանն է:

տեսանյութը՝  armlur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ