«Վերջին 3 տարում Էրդողանը խորտակել է Թուրքիայի տնտեսությունը…».Փայլան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տնտեսական գծով փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը խոսել է Թուրքիայի՝ նախագահական համակարգի անցնելուց հետո անցած 3 տարիների տնտեսական ցուցանիշների մասին, հաղորդում է Ermenihaber-ը։

Հայ պատգամավորը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ նախագահական համակարգին անցնելուց հետո երկրի տնտեսությունը թռիչք է արձանագրելու, ապա ներկայացրել մի շարք ցուցանիշներ:

Ըստ այդմ՝

  • Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է՝ 4.55-ից հասնելով 8.70 լիրա/1դոլար ցուցանիշի:​
  • Թուրքիայի տնտեսությունը աշխարհի մեծ տնտեսությունների շարքում 18-ից նահանջել է 20-րդ հորիզոնական:
  • Ազգային համախառն եկամուտը 860 մլրդ դոլարից նվազել է 700 միլիարդի՝ մեկ շնչի հաշվով 10600 դոլարից նվազելով 8500-ի:
  • 2825 լիրա (326 դոլար) կազմող նվազագույն աշխատավարձը ավելի ցածր է, քան 2865 լիրա կազմող (330 դոլար) կազմող նվազագույն զամբյուղի պարունակությունը:
  • 2018-ին 29 մլն 265 հազար կազմող աշխատողների թիվը 2021-ի ապրիլին կազմել է 28 մլն 83 հազար:
  • Նախագահական համակարգի 3 տարում գործազուրկների թիվը 10.8%-ից հասել է 13.9 մլն-ի՝ հատելով 10 մլն-ը:
  • Թուրքիայի վիճակագրական ծառայության 2021-ի հունիսի տվյալներով՝ սպառողի համար գնաճը եղել է 17.5%, իսկ արտադրողի համար՝ 42.8%: Ընդհանուր ինֆլյացիայի տոկոսը 30-ից բարձր է եղել:
  • 3 տարում էլեկտրաէներգիան թանկացել է 97, գազը՝ 93 տոկոսով:

Փայլանն այս ամենը կապել է Էրդողանի «մեկ մարդու ռեժիմի» հետ՝ հիշեցնելով տնտեսության վերաբերյալ Էրդողանի հայտնի արտահայտությունը՝ «Տնտեսության պատասխանատուն անձամբ ես եմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ