«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուն կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Սեդրակյանի պաշտպան Գայանե Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դեռ չեն ստացել վերաքննիչ դատարանի որոշումը և հավելել՝ դատարանի որոշումը բողոքարկվելու է:

Պապոյանի խոսքով՝ մեղադրանքն այնքան անհիմն է, որ ներկայացվել է կալանավորման մեկ հիմք. «Նույնիսկ փախուստի հիմքը չեն դրել, միայն ազդեցություն գործադրելու հիմքը, սակայն որևէ փաստական տվյալներով չեն կարողանում դա հիմնավորել»:

Հիշեցնենք՝ Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրվա նախօրեին՝ հունիսի 19-ին՝ ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ