Այս պահին քանի գերի ունենք հաստատված ․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

Բաքվում հայ գերիների դատավարությունն ակնհայտ բեմականացված է: Այս մասին «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Կիրակոսյանն իր խոսքում կարևորեց դատարանի հետ աշխատանքը, որը, ըստ նրա, այս փուլում պետք է շարունակել։ Կիրակոսյանի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարության կողմից փորձեր արվեցին կրկին ընդլայնելու և մի քիչ ավելի ճկուն մոտեցում պարտադրելու դատարանին։ «Բաքվում ընթացող ապօրինի, շինծու դատական պրոցեսները ակնհայտորեն բեմականացված պրոցեսներ են։ Ի սկզբանե ամբողջովին ապօրինի են և զուրկ որևէ իրավական հիմքից կամ բովանդակությունից»,- ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը:

Խոսելով գերիների թվից՝ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց. «Այս պահի դրությամբ, եթե նայում ենք գերիների թվերը և եթե հանենք վերադարձված վերջին 15 հոգուն, փաստացի հաստատված ունենք 45 հոգի, բայց նաև մեր տեղեկություններով և ապացույցներով՝ ունենք դեպքեր, որոնց վերաբերյալ մեզ մոտ առաջացած է համոզմունք, որ նրանց թիվը ավելին է»:

Կիրակոսյանի կարծիքով՝ այդ հարցում պետք է հետևողական լինել և չպետք է վստահել Ադրբեջանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ