Նոր մանրամասներ` վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին

«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զորքի կողմից հրահրած փոխհրաձգությունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը լավ է»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:

«Զինվորը թեթև վիրավորում է ստացել»,- հյատնեց գնդապետ Ասատրյանը:

Հիշեցնենք` հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Հայկական կողմը ունի մեկ վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը ըստ տեղեկությունների` երկու վիրավոր զինծառայող:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ