Դատարանի մոտից գողացել են դերասան Գրիգոր Բաղդասարյանի հեծանիվը

Հուլիսի 5-ին՝ ժամը 18։00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևան բնակիչ, 58-ամյա Գրիգոր Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ նույն օրը՝ ժամը 11։20-ից մինչև 17։50-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք գողացել են Թբիլիսյան խճուղում վարչական դատարանի մոտ կայանված իրեն պատկանող հեծանիվը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Երևանի պետական կամերային թատրոնի դերասան է։

Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հեծանիվը և այն գողացողին հայտնաբերելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ