Արցախյան պատերազմում զոհված Դավիթ Ադոյանը եղել է այն 6 հոգու հետ, ովքեր պատերազմի ավարտից 70 օր հետո գտնվեցին

Արցախյան պատերազմում զոհված Դավիթ Ադոյանը եղել է այն 6 հոգու հետ, ովքեր պատերազմի ավարտից 70 օր հետո գտնվեցին: Նա վիրավոր է եղել, նռնակը կողնք է պայթել ու ոտքն ամբողջությամբ կոտրված է եղել, բայց հարազատներից ոչ ոք չի իմացել: Վիրավոր ընկերոջը 6 տղաներն իրենց հետ անընդհատ տեղափոխել են, սակայն զոհվել է: Երբ նա զոհվել է ընկերները նշան են արել ու Դավիթին թողել են Վանք գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհին ու երդվել, որ եթե նրանցից մեկն էլ փրկվի պետք է հիշի, թե որտեղ են թողել զինակից ընկերոջը:

Երբ տղաները գտնվել են, Դավիթի հորն ասել են, թե որտեղ են թողել նրան: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ կարողացել են մտնել արդեն օկուպացված Վանք գյուղ և գտնել, դուրս բերել Դավիթի դին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ