Հարևան Վրաստանում կորոնավիրուսը շարունակում է հսկայական տեմպերով տարածվել։ Համաձայն worldometers.info կայքի, եթե օրինակ Հայաստանում վերջին օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակման 55 դեպք, ապա Վրաստանում գրանցվել է 1407 դեպք։
Ընդ որում հարևան Վրաստանում շատ են նաև կորոնավիրուսով վարակման արդյունքում մահվան դեպքերը։ Համաձայն նույն կայքի, եթե օրինակ Հայաստանում վերջին օրը գրանցվել է մահվան 3 դեպք, ապա Վրասստանում գրանցվել է 10 դեպք։
Հարևան Վրաստանն առաջատար է նաև կորոնավիրուսով ընդհանուր վարակվածների ու դրա արդյունքում մահվան դեպքերի թվով։
- Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 225,661 դեպք, Վրաստանում՝ 371,293 դեպք։
- Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման արդյունքում մահվան 4530 դեպք, Վրաստանում՝ 5383 դեպք։
- Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 55 դեպք, Վրաստանում՝ 1407 դեպք։
- Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման արդյունքում մահվան 3 դեպք, Վրաստանում՝ 10 դեպք։