Կամչատկայում Ան-26 ինքնաթիռը կապի դուրս չի գալիս․ որոնումներ են ընթանում

Կամչատկայում Ան-26 ինքնաթիռը նշանակված ժամին կապի դուրս չի եկել, օդանավում 28 մարդ կա:

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ղեկավարին։
Նշվում է, որ հուլիսի 6-ին Ռուսաստանի ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխում տեղեկություն է ստացվել, որ Պետրոպավլովսկ-Կամչատսկի — Պալանա ուղևորատար չվերթն իրականացնող Ան-26 ինքնաթիռը նշված ժամին կապի դուրս չի եկել:

«Նախնական տվյալներով ՝ օդանավում կա 22 ուղևոր, այդ թվում՝ 1 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ», — նշել են ԱԻՆ-ում:
Պետրոպավլովսկ-Կամչատկայից ու Օսորա ավանից դեպքի վայր են մեկնել տարածաշրջանային որոնողափրկարարական բազայի փրկարարները: Դեպքի վայրում են Ռուսաստանի ԱԻՆ Կամչատկայի որոնողափրկարարական ջոկատի աշխատակիցները:
«Կամչատկայի ավիաուղիներ» ավիաընկերությունից հայտնել են, որ կործանումը դեռևս չի հաստատվում:
Տրանսպորտային դատախազությունը ստուգումներ է կազմակերպել Կամչատկայում Ան-26 մարդատար ինքնաթիռի անհետացումից հետո, որոնումներ են ընթանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ