Երբեմն մեր որոշ քաղաքացիներ ինքնակամ կառույցներ անելու իրենց «ձգտումը» բացատրում եմ նրանով, թե իբր շինթույլտվություն ստանալը բարդ է

Երբեմն մեր որոշ քաղաքացիներ ինքնակամ կառույցներ անելու իրենց «ձգտումը» բացատրում եմ նրանով, թե իբր շինթույլտվություն ստանալը բարդ է։

Գուցե հեշտ չի, բայց դա ապօրինությունը որեւէ կերպ չի կարող արդարացնել. ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Իսկ ստորեւ՝ մի քանի թիվ.2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021-ի հունիսի 8-ը Երեւանի քաղաքապետարան մուտքագրվել է շինթույլտվության 5 հազար 161 դիմում, որից 4 հազար 969-ը բավարարվել է:

Միեւնույն ժամանակ՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության 303 դեպք, 2019-ին՝ 1144, 2020-ին՝ 1411, իսկ 2021 թվականի սկզբից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ 404 դեպք: Հասկանալի է, որ հունիս-հուլիս ամիսներին ապօրինի կառույցների ապամոնտաժման թվերը տպավորիչ կլինեն։Ավելի շատ թվեր՝ հղումով մեկնաբանության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ