Սնանկության դատարանը Առաքել Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Օրեր առաջ՝ հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եւ նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Մայիսի 25-ին «Ամերիաբանկ»-ը դիմել էր սնանկության դատարան Մովսիսյանին սնանկ ճանաչելու պահանջով:

Դատարանը ծանուցումներ էր ուղարկել Առաքել Մովսիսյանին`դիմումում նշված պարտապանի բնակության եւ հաշվառման վայրի հասցեով: Ծանուցմանը դատարանը կցել է դիմումը եւ որոշումը պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ`իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան`առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով`«Չպահանջված»:

Նկատի ունենալով, որ Մովսիսյանը բացակայում է իր բնակության (գտնվելու) վայրից եւ վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտել է, որ նրա եւ նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:

Այսպիսով ըստ որոշման՝ Մովսիսյանի եւ նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ որեւէ գույք հայտնաբերելու դեպքում արգելանք կդրվի դրա վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ