Հռոմի Ֆրանցիսկոս պապին վիրահատել են

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին տեղափոխվել է «Ավգուստինո Ջեմելլի» հիվանդանոց, որտեղ աղիքային վիրահատության է ենթարկվել:

Այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ վիրահատությունը բարեհաջող է անցել:

Առաջիկա օրերին հրապարակվելու է կաթոլիկ առաջնորդի առողջական վիճակի ու վիրահատության մանրամասների մասին տեղեկագիր:

Մինչ հոսպիտալացումը, սրբազան քահանայապետն ավանդական քարոզչություն է իրականացրել՝ դիմելով հավատացյալներին և նրանց տեղեկացնելով սեպտեմբերի 12-15-ը Բուդապեշտ, ապա՝ Սլովենիա սպասվող իր ուղևորության մասին:

84-ամյա հովվապետի մոտ ավելի վաղ ախտորոշվել էր «հաստ աղիքի սիմպտոմատիկ ստենոզ, որը ենթադրում է պլանային վիրահատություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ