2018 թվականից մինչեւ օրս Երեւանի քաղաքապետարանում 5161 շինթույլտվության դիմում է ստացվել. դրանցից քանիսն է բավարարել․ ՀԺ

2018 թվականի սեպտեմբերից մինչեւ սույն թվականի հունիսի 8-ը Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների գրասենյակներում մուտքագրվել է շինթույլտվության մասին 5 հազար 161 դիմում, որից 4 հազար 969-ը բավարարվել է: Այս մասին, ի պատասխան «Հայկական ժամանակի» գրավոր հարցմանը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանից խնդրել էինք տվյալներ տրամադրել, թե քանի դիմում է ստացվել 2016-2021 թվականի կեսը: Մեզ տրամադրվել են միայն քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիների տվյալները: Նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման վերջին 2.5 տարիները տվյալները չեն տրամադրել: Քաղաքապետարանից նախ հավելյալ՝ 30-օրյա ժամկետ է պահանջվել նախկին քաղաքապետի պաշտոնավարման ժամանակահատվածին վերաբերող տվյալները տրամադրելու համար, իսկ ավելի ուշ մերժել են առանց որոշակի հիմնավորման:

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքապետանի տրամադրած 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 հունիսի 8-ը ստացված դիմումների թիվն ըստ տարեթվերի՝

2018 թվականին սեպտեմբերից մինչեւ տարեվերջ մուտքագրվել է 394 դիմում,

2019 թվականին՝ 1757 դիմում,

2020-ին՝ 1903 դիմում,

2021 թվականի սկզբից մինչեւ հունիսի 8-ը՝ 915 դիմում:

Երեւանի քաղաքապետարանից նաեւ խնդրել էինք առանձնացնել, թե շինթույլտվությունների բավարարված դիմումներից քանիսն են եղել բնակելի, քանիսը՝ հասարակական կա՛մ բիզնես նպատակի համար: Մեզ հայտնել են, որ դասակարգել դրանք ըստ նշանակության՝ ֆիզիկապես անհնար է:

Հետաքրքրվել էինք՝ 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի մայիսը (մեր հարցումը մայիսին է ուղարկվել) Երեւանում ապօրինի շինարարության քանի դեպք է հայտնաբերվել: Հայտնաբերելուց հետո քանիսն են կասեցվել:

Ընդհանուր պատկերը հետեւյալն է՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության 303 դեպք, 2019-ին՝ 1144, 2020-ին 1411, իսկ 2021 թվականի սկզբից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ 404 դեպք:

Մեզ է տրամադրվել նաեւ ապօրինի շինարարության եւ հողազավթման նկատմամբ քաղաքապետարանի աշխատակիցների եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից ձեռնարկված կասեցումների մասին տվյալներ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների վերաբերյալ: Այսպես,

2018 թվականի սեպտեմբերի 9-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Աջափնյակ վարչական շրջանում կասեցվել է 43 ապօրինի շինարարության դեպք, որից 16-ը Երեւանի քաղաքապետարանի կողմից է արվել, 27-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից կասեցվել է ապօրինի շինարարության 61 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 68: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից՝ 98 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 100: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից կասեցվել է ապօրինի շինարարության 66 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից 28:

Ավանում Երեւանի քաղաքապետարանի կողմից 2018 թվականին կասեցվել է 24 ապօրինի շինարարության դեպք եւ 40 վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից՝ 28 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից 13: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից՝ 34, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 20 դեպք: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից 2 դեպք:

Արաբկիրում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5 ապօրինի շինարարության դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից 19: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 78 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 15: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից՝ 123, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 49: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից 31 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 12:

Դավթաշեն վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5 ապօրինի շինարարության դեպք, իսկ 8-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 33 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 27: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 14 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 33: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից 11 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 13:

Էրեբունի վարչական շրջանում Երեւանի քաղաքապետարանի կողմից 2018-ին կասեցվել է 4 ապօրինի շինարարության դեպք, իսկ 12-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 81 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 50: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 50 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 49: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից 11 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 12:

Կենտրոն վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 27 ապօրինի շինարարության դեպք, իսկ 27-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 187 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 72: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 177 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 46: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից 34 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 17:

Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 14 ապօրինի շինարարության դեպք, իսկ 17-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 71 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 69: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 113 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 106: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից 37 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 26:

Նոր Նորք վարչական շրջանում 2018-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 6 ապօրինի շինարարության դեպք, իսկ 2-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 43 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 38: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 66 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 39: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից 14 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 12:

2018 թվականին Նորք- Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կասեցվել է 3 ապօրինի շինարարություն: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 31 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 6: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 26 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 14: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից 7 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 5:

Նուբարաշեն վարչական շրջանում 2018 թվականի սեպտեմբերի-ից դեկտեմբերի 31-ը ապօրինի շինարարության կասեցման դեպք չի գրանցվել: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 0: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից կասեցվել է 4 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 9: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից կասեցվել է ապօրինի շինարարության 1 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 1:

Շենգավիթ վարչական շրջանում 2018-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 38 ապօրինի շինարարության դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ոչ մի: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 81 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 22: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 61 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 97: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից 26 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 27:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 2 ապօրինի շինարարության դեպք, իսկ 7-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 42 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 23: 2020 թվականին՝ քաղաքապետարանի կողմից 51 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 32: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ քաղաքապետարանի կողմից 5 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 1:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ