«Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` ՀՀ ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին…». Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել.

«Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:

Արժեքները, որոնք ընկած են այս ձևակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար մղած պայքարը։

Այժմ, դաժան փորձություններից և արհավիրքներից հետո մեր ժողովուրդն իրավունք և ինչ-որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու և կրկին կառուցելու իր երջանիկ ապագան, ապացուցելու, որ այդ արժեքները սրբազան են, անքննելի և անսակարկելի, իսկ մեր պետականության ընթացքը` անկասելի։ Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ