Բաթումիում դանակահարված հայ տղայի կյանքին վտանգ չի սպառնում

Բաթումիում հուլիսի 3-ին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով դանակահարված հայ տղայի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։

«Երիտասարդի կյանքը հաջողվել է փրկել եւ, բարեբախտաբար, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է։ Մի քանի օրվա ընթացքում նա դուրս է գրվելու հիվանդանոցից»,- ասաց նա։

Նշենք, որ անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել:

Ըստ տարածված լուրերի՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաեւ ոստիկան, ով եւս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ