Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Այդ մասին ՀՀ նախագահի համապատասխանա հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ