Թուրքիայում Իսրայելի քաղաքացին թուրքական լիրայով քիթն է մաքրել, որից հետո արտաքսվել է երկրից

Թուրքիայում զբոսաշրջային այցով գտնվող Իսրայելի քաղաքացի Մոհամմադ Նադեր Բադարնեն արտաքսվել է երկրից, երբ սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ ռեստորանի հաշիվը փակելիս թուրքական արժույթով քիթն է մաքրում, հայտնում է RT-ն:

Իսրայելցի զբոսաշրջիկը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել «պետական ինքնիշխանության խորհրդանիշները վիրավորելու» համար: Դրանից հետո Բադարնեն արտաքսվել է Իսրայել:

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են դեպքի մասին՝ նշելով, որ իսրայելցին իր տեսանյութում ակնարկել է թուրքական լիրայի արժեզրկման մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ